History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի մասին
    • նախագիծը Հայաստանում
    • նախագծի գլխավոր թեմա
    • նախագծի ենթաթեմաներ
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
    • գլխավոր աջակից
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • հրապարակված աշխատանքներ
    • մրցույթի արդյունքներ
    • պայմաններ եւ պահանջներ
    • հայտի ներկայացում
  • կապ
History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի մասին
    • նախագիծը Հայաստանում
    • նախագծի գլխավոր թեմա
    • նախագծի ենթաթեմաներ
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
    • գլխավոր աջակից
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • հրապարակված աշխատանքներ
    • մրցույթի արդյունքներ
    • պայմաններ եւ պահանջներ
    • հայտի ներկայացում
  • կապ

Պատմության ճամբար 2022․ Բացահայտելով Խորհրդային քարոզչությունը

by Tatevik Asryan 01/11/2022

Ս․թ․ հոկտեմբերի 25-28-ը Երևանում տեղ ունեցավ Պատմության ճամբար 2022-ը՝ «Բարեկամության և երջանկության ամրո՞ց․ Բացահայտելով խորհրդային քարոզչությունը» խորագրի ներքո։

Ճամբարին մասնակցում էին 17 աշակերտ Հայաստանից և Մոլդովայից, ովքեր 2022թ․ ընթացքում մասնակցել են Պատմության մրցույթներին, կատարել հետազոտական աշխատանքներ «Մերժման և կարոտաբաղձության միջև․ Խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությունը ընտանիքներում և տեղական համայնքներում» ընդհանուր թեմայի շրջանակներում և ճանաչվել հաղթող տարբեր անվանակարգերում։ Աշակերտների հետ ճամբարին մասնակցում էին նաև 1-ական ուսուցիչ 2 երկրներից։

Ճամբարի ընթացքում մասնակիցները հարստացրին իրենց գիտելիքները Խորհրդային շրջանի պատմության, մասնավորպես պետական քարոզչության և մարդկանց կյանքում դրա ազդեցության, ինչպես նաև քարոզչության դեմ պայքարի գործիքների մասին։

Ճամբարի 4 օրերը բավական հագեցած էին։ Մասնակիցները այցելեցին Սովետական ակումբ, որի հսկայական հավաքածուի միջոցով պատկերացում կազմեցին Խորհրդային կյանքի, առօրյայի մասին։ Սերգեյ Փարաջանովի թանգարանում ազգագրագետ Լևոն Աբրահամյանի օգնությամբ նրանք ծանոթացան հանրահայտ կինոռեժիսորի կյանքին և գործունեությանը, ինչպես նաև Խորհրդային իշխանությունների հետ ունեցած նրա տարաձայնություններին։

Մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանը նրանց ներկայացրեց մուլտֆիլմերում թաքնված Խորհրդային քարոզչության տարրերը, իսկ գրող Արմեն Հայաստանցին քննարկում անցկացրեց իր «Արծաթե դարպասներ» պատմվածքի և դրա միջոցով Խորհրդային պատմության կոնկրետ ժամանակահատվածի շուրջ։

Ճամբարի ավարտին մասնակիցները կոլաժներ պատրաստեցին Խորհրդային քարոզչության իրենց պատկերացումների վերաբերյալ՝ ներկայացնելով դրանք միմյանց և կիսվելով փորձով։

Ճամբարն իրականացվում էր Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի, Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ և Քյորբեր հիմնադրամի կողմից՝ «Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

մասնակցության հայտ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ լրացնելով ձևաթուղթը…

© 2021 - «Հազարաշեն» ՀԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: