History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի մասին
    • նախագիծը Հայաստանում
    • նախագծի գլխավոր թեմա
    • նախագծի ենթաթեմաներ
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
    • գլխավոր աջակից
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • հրապարակված աշխատանքներ
    • մրցույթի արդյունքներ
    • պայմաններ եւ պահանջներ
    • հայտի ներկայացում
  • կապ
History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի մասին
    • նախագիծը Հայաստանում
    • նախագծի գլխավոր թեմա
    • նախագծի ենթաթեմաներ
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
    • գլխավոր աջակից
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • հրապարակված աշխատանքներ
    • մրցույթի արդյունքներ
    • պայմաններ եւ պահանջներ
    • հայտի ներկայացում
  • կապ
by admin01 11/12/2021

«Պատմության մրցույթներ Հայաստանում,
Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում
և Ուկրաինայում 3․0» ծրագիր

Իրականացնող կազմակերպություն՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ
Գործընկեր կազմակերպություններ՝ «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Վայր՝ Երևան, Շիրակ, Տավուշ
Ժամանակահատված՝ Մայիս 2021 – Դեկտեմբեր 2022

Ծրագրի մասին

«Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի գրասենյակների կողմից Գերմանիայի Քյորբեր հիմնադրամի հետ համատեղ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Մինչ մյուս երկրները նախորդ տարիներին իրականացրել են «Պատմության մրցույթների» մի քանի նախագծեր՝ Հայաստանը 2021թ․ առաջին անգամ է միանում ծրագրին։ Հայաստանում ծրագրի իրականացման համար Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը համագործակցում է «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ։

Ծրագրի նպատակն է հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում պատմություն առարկայից քննադատական մտածողության զարգացումը՝ նախագծային ուսուցման և դասավանդման ու ուսումնառության նոր մեթոդների և ռազմավարությունների ներդրման միջոցով։ Այս մոտեցումն ընկած է Գերմանիայի Քյորբեր հիմնադրամի կողմից 2001թ․ հիմնադրված «Պատմության մրցույթների» մոդելի հիմքում, որի ընթացքում մասնակիցները ինքնուրույն ուսումնասիրում են իրենց միջավայրի պատմությունը՝ տեղեկատվություն ստացողի դերից (ինչը հաճախ հանդիպում է դպրոցներում) անցնելով տեղեկատվություն ստեղծողի դերի։ Սա խթանում է սովորողների անձնական պատասխանատվությունը և քննադատական մտածողությունը։

«Պատմության մրցույթներ» նախաձեռնությունը մեկնարկել է 2001թ․ EUSTORY ոչ ֆորմալ ցանցի կողմից։ Ցանցը ստեղծվել է Գերմանիայում Քյորբեր հիմնադրամի կողմից և միավորում է ավելի քան 20 երկրների 30 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։ 2001թ․-ից ի վեր անցկացվել են շուրջ 22 մրցույթ, որոնց մասնակցել են ավելի քան 230․000 երիտասարդներ ողջ Եվրոպայից։

Յուրաքանչյուր ծրագրի համար ընտրվում է մեկ ընդհանրական և մեկ ազգային թեմա, որի շրջանակներում մրցույթի մասնակից աշակերտները և ուսուցիչները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքները։ Ծրագրի մասնակից բոլոր 5 երկրների համար 2021 – 2022թթ․ փուլի ընդհանրական թեման է «Մերժման և կարոտաբաղձության միջև․ Խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությունը ընտանիքներում և տեղական համայնքներում»՝ ի նշանավորումն ԽՍՀՄ փլուզման 30-ամյակի, իսկ Հայաստանի ազգային թեման է՝ «Մոռանալու և հիշելու միջև. խորհրդային և հետխորհրդային հիշողության լանդշաֆտը համայնքներում և ընտանիքներում»։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են
հետևյալ հիմնական գործողությունները․

  • Երևանի, Շիրակի և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանում «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչների վերապատրաստում պատմություն առարկայի դասավանդման նոր մեթոդների և ռազմավարությունների վերաբերյալ (հոկտեմբեր – նոյեմբեր, 2021թ․)

Դասընթացի թեմաներ՝ «Բանավոր և տեղական պատմության մեթոդներ»
«Ակտիվ պատմական մտածողության ռազմավարություններ»

  • Վերապատրաստման դասընթացների մասնակից ուսուցիչների կողմից հետազոտական պլանի մշակում, աշակերտական խմբերի ձևավորում և նախապատրաստում մրցույթին
  • Առաջին փուլի մասնակից ուսուցիչների և աշակերտների համար գարնանային դպրոցի
    անցկացում 2022թ.-ին
  • Պատմության մրցույթի հայտարարում
  • Աշակերտների և խմբերի կողմից հետազոտությունների անցկացում ու աշխատանքների ներկայացում
  • Մասնագիտական ժյուրիի կողմից աշխատանքների գնահատում և հաղթողների ընտրություն
  • Աշխատանքների հրապարակում հատուկ ծրագրի համար ստեղծված կայքում և լավագույն աշխատանքների հրատարակում
  • Փորձի փոխանակում բոլոր հինգ երկրներում ծրագրի մասնակից աշակերտների և ուսուցիչների համար
  • Մասնակցություն 2022թ․ տարեվերջին Գերմանիայում կայանալիք «Պատմության ճամբարին»։

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) կողմից Քյորբեր հիմնադրամի և «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ հետ համագործակցությամբ` Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

մասնակցության հայտ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ լրացնելով ձևաթուղթը…

© 2021 - «Հազարաշեն» ՀԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: