[vc_section][vc_row][vc_column][penci_about_me heading=”Ծրագրի մասին”]
«Պատմության մրցույթներ» նախաձեռնությունը մեկնարկել է 2001թ․ EUSTORY ոչ ֆորմալ ցանցի կողմից։ Ցանցը ստեղծվել է Գերմանիայում Քյորբեր հիմնադրամի կողմից և միավորում է ավելի քան 20 երկրների 30 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։
Հայաստանն առաջին անգամ միացել է այս նախաձեռնությանը 2021 թվականին «Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» երկամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում էր Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի գրասենյակների կողմից Գերմանիայի Քյորբեր հիմնադրամի հետ համատեղ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Երկրների միջև համագործակցության հաջորդ երկամյա փուլը մեկնարկել է 2023 թվականին՝ կրկին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Հայաստանում ծրագրի իրականացման համար Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը համագործակցում է «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի, Մասնակցային դպրոց ՀԿ-ի հետ։
Ծրագրի նպատակն է հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում պատմություն առարկայից քննադատական մտածողության զարգացումը՝ նախագծային ուսուցման և դասավանդման ու ուսումնառության նոր մեթոդների և ռազմավարությունների ներդրման միջոցով։ Այս մոտեցումն ընկած է Գերմանիայի Քյորբեր հիմնադրամի կողմից 2001թ․ հիմնադրված «Պատմության մրցույթների» մոդելի հիմքում, որի ընթացքում մասնակիցները ինքնուրույն ուսումնասիրում են իրենց միջավայրի պատմությունը՝ տեղեկատվություն ստացողի դերից (ինչը հաճախ հանդիպում է դպրոցներում) անցնելով տեղեկատվություն ստեղծողի դերի։ Սա խթանում է սովորողների անձնական պատասխանատվությունը և քննադատական մտածողությունը։
Ծրագրի յուրաքանչյուր փուլի համար ընտրվում է մեկ ընդհանրական թեմա ծրագրում ներգրավված բոլոր երկրների համար և մեկ ազգային թեմա, որի շրջանակներում մրցույթի մասնակից աշակերտները և ուսուցիչները կատարում են հետազոտություն և արդյունքները ներկայացում մրցույթին։ Մասնագիտական ժյուրիի կողմից գնահատված լավագույն աշխատանքները պարգևատրվում են մրցանակաբաշխության արարողության ժամանակ։
Մրցույթի մասնակից լավագույն ուսուցիչներն ու աշակերտները հնարավորություն են ստանում մասնակցելու փորձի փոխանակման միջազգային սեմինարների և համաժողովների։
[/penci_about_me][/vc_column][/vc_row][vc_row][vc_column css=”.vc_custom_1637477171268{border-top-width: 40px !important;}”][penci_image_gallery style_gallery=”single-slider” images=”1000,1001,1002,1003,1004,1005,1006,1007,1008,1009,1010,1011,1012,1013,1014,1015,1016″ caption_source=”none” heading=”պատկերասրահ”][/vc_column][/vc_row][/vc_section][vc_section css=”.vc_custom_1637450266381{margin-top: 40px !important;}”][vc_row el_class=”logosharq”][vc_column][vc_column_text][do_widget id=block-8][/vc_column_text][/vc_column][/vc_row][/vc_section]