History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի մասին
    • նախագիծը Հայաստանում
    • նախագծի գլխավոր թեմա
    • նախագծի ենթաթեմաներ
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
    • գլխավոր աջակից
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • հրապարակված աշխատանքներ
    • մրցույթի արդյունքներ
    • պայմաններ եւ պահանջներ
    • հայտի ներկայացում
  • կապ
History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի մասին
    • նախագիծը Հայաստանում
    • նախագծի գլխավոր թեմա
    • նախագծի ենթաթեմաներ
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
    • գլխավոր աջակից
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • հրապարակված աշխատանքներ
    • մրցույթի արդյունքներ
    • պայմաններ եւ պահանջներ
    • հայտի ներկայացում
  • կապ

նախագծի թիմ և փորձագետներ

by admin01 16/11/2021
Տաթև Ասրյան
Ծրագրի համակարգող
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակ
Լուսինե Խառատյան
Դասընթացավար, փորձագետ
Մշակութային մարդաբան և արձակագիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող և «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի անդամ: Աշխատել է տարբեր ազգային, միջազգային և երկկողմ զարգացման կազմակերպություններում և ՀԿ-ներում, դասավանդել է Հայաստանի տարբեր բուհերում: Լուսինե Խառատյանի հետազոտությունները, հրապարակումները և գործնական աշխատանքն ընդգրկում են բանավոր պատմության, հիշողության քաղաքականության, սահմանի մարդաբանության, կրթության ոլորտները, քաղաքական բարեփոխումների սոցիալական/մշակութային ազդեցությունը և քաղհասարակության կազմավորումը, ինչպես նաև ազգային փոքրամասնություններին, հաշտեցմանը և կոնֆլիկտների լուծմանը, փախստականների ինտեգրմանն առնչվող հարցեր: Իրականացրել է բանավոր պատմության և տեղական պատմության մի շարք հետազոտական և ուսումնական ծրագրեր:
Ռուզաննա Ծատուրյան
Դասընթացավար, փորձագետ
Ազգագրագետ՝ 15 տարվա մասնագիտական փորձառությամբ։ Վերջին տարիներին աշխատում է համայնքահեն զարգացման ծրագրերում, տեղական մշակութային ժառանգության հետազոտահենք մոտեցումներ կիրառող զարգացման և կրթական ծրագրերում։ Գիտական հետաքրքրությունները ոչ նյութական մշակութային ժառանգության, ուտեստի ազգագրության և ինքնության հարցերի շրջանակում են։ Հետազոտություններ է իրականցրել ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ աշխատելով պետական, միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների հետ։ Ռուզաննա Ծատուրյանը իր հետազոտական գիտելիքներն ու հմտությունները փոխանցում է նաև կրթական ծրագրերի միջոցով՝ դասավանդելով ԵՊՀ-ում և իրականացնելով թեմատիկ վերապատրաստման դասընթացներ։
Նարեկ Մանուկյան
Դասընթացավար, փորձագետ
Ռազմավարական ծրագրերի ղեկավար՝ կրթության և զարգացման ոլորտներում տեղական և միջազգային գործընկերների հետ լայնածավալ ծրագրեր ղեկավարելու փորձով: Նախաձեռնել է պատմության ուսուցման վերանայման նախագիծ «Պարադիգմա» կրթական հիմնադրամում, համահեղինակել է «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գիրքը, որը հանդիսանում է ակտիվ պատմական մտածողության զարգացման ուղեցույց։
Թալին Սաղդասարյան
Դասընթացավար, փորձագետ
Կրթության հետազոտող, կրթության փիլիսոփայության մագիստրոս (Միացյալ Թագավորության Լոնդոնի համալսարան-քոլեջ (UCL)): Աշխատում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամում՝ որպես կրթական ծրագրերի համակարգող: Նախկինում աշխատել է «Այբ» կրթական հիմնադրամում և «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակում:

մասնակցության հայտ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ լրացնելով ձևաթուղթը…

© 2021 - «Հազարաշեն» ՀԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: