Հայաստանում ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ և Մասնակցային դպրոց ՀԿ կողմից
Մրցույթի թեմա:
Պրոպագանդան որպես խորհրդային գաղափարախոսության գործիք Հայաստանի հանրային տարածքում, կենցաղում, մշակույթի և կրթության մեջ
Վրաստանում ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի Վրաստանի գրասենյակի, Պատմություն ուսուցանողների վրացական ասոցիացիայի (https://www.imsa.ge/) և Խորհրդային անցյալի ուսումնասիրության լաբորատորիայի (http://www.sovlab.ge/en) կողմից։ Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք գտնել https://historycompetitions.ge/ կայքում
Մրցույթի թեմա:
Պատմության կեղծումը՝ որպես պրոպագանդայի գործիք
Մոլդովայում ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի Մոլդովայի գրասենյակի և ANTIM կազմակերպության կողմից։ Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք գտնել https://concursistoric.upsc.md/ կայքում
Մրցույթի թեմա:
20-րդ դարի պատմության մեջ պրոպագանդայի ապամոնտաժում․խաղաղության և զարգացման կոչ
Ուկրաինայում ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի Ուկրաինայի գրասենյակի և Nova Doba (https://www.novadoba.org.ua/) պատմության ուսուցիչների ասոցիացիայի կողմից։ Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք գտնել https://competition.novadoba.org.ua/ կայքում
Մրցույթի թեմա:
Խորհրդային անցյալ. վերաիմաստավորելով պատմությունը քարոզչության և արժեքների տեսանկյունից