History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի փուլեր
    • փուլ II․ 2023-2024
      • նախագիծը Հայաստանում
      • նախագծի գլխավոր թեմա
      • նախագծի ենթաթեմաներ
    • փուլ I․ 2021-2022
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • պայմաններ և պահանջներ
    • հայտի ներկայացում
    • մրցույթի արդյունքներ
    • հրապարակված աշխատանքներ
  • կապ

Վերապատրաստումներ պատմության ուսուցիչների համար

by Tatevik Asryan 30/04/2024
481

2023թ․ դեկտեմբերին անցկացվեցին պատմության ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ հետազոտական նախագծեր իրականացնելու վերաբերյալ  «Պատմության մրցույթներ 4․0։ Պատմության քննադատական դասավանդման գործիքակազմ» ծրագրի շրջանակում։ Դասընթացներին ներգրավվեցին Երևանի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի, Կոտայքի և Արմավիրի մարզերի հանրակրթական դպրոցներում պատմություն դասավանդող 63 ուսուցիչներ։

Ուսուցիչների վերապատրաստում Երևանում


Ուսուցիչների վերապատրաստում Գյումրիում

Դասընթացը վարում էին պատմաբան, ազգագրագետ Լուսինե Խառատյանը և Շուշանիկ Սարատիկյանը՝ ներկայացնելով պատմություն առարկայից հետազոտական նախագծեր իրականացնելու սկզբունքները, ինչպես նաև բանավոր պատմությունը որպես տեղեկատվության համաքագրման մեթոդ կիրառելու առանձնահատկություններ։ Պատմաբան Սմբատ Հովհաննիսյանը ներկայացնում էր տարբեր աղբյուրներից օգտվելու, այդ աղբյուրներին քննադատաբար մոտենալու և վերլուծելու կարևորությունը։

Ուսուցիչների վերապատրաստում Երևանում։ Դասընթացավարներ՝ Լուսինե Խառատյան և Շուշանիկ Սարատիկյան


Ուսուցիչների վերապատրաստում Դիլիջանում

 

Ուսուցիչների վերապատրաստում Կապանում։ Դասընթացավար՝ Սմբատ Հովհաննիսյան

Դասընթացի ավարտին ուսուցիչները ձևավորեցին 5-9 հոգանոց աշակերտական թիմեր, նրանց հետ ընտրեցին իրենց հետազոտության թեման ազգային ընդհանուր թեմայի շրջանակում, այն է՝ «Պրոպագանդան որպես խորհրդային գաղափարախոսության գործիք Հայաստանի հանրային տարածքում, կենցաղում, մշակույթի և կրթության մեջ», միասին կազմեցին հետազոտության պլանը։ Հետազոտական պլանի հիման ուսուցիչներն ու աշակերտները պետք է իրականացնեն հետազոտություններ, իսկ արդյունքները ներկայացնեն պատմության մրցույթին մինչև 2024թ․ մայիսի 31-ը։

ինչպես մասնակցել

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ՝ լրացնելով առցանց ձևաթուղթը։ Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2024թ մայիսի 30-ը։

© 2024 - «Հազարաշեն» ՀԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:

History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի փուլեր
    • փուլ II․ 2023-2024
      • նախագիծը Հայաստանում
      • նախագծի գլխավոր թեմա
      • նախագծի ենթաթեմաներ
    • փուլ I․ 2021-2022
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • պայմաններ և պահանջներ
    • հայտի ներկայացում
    • մրցույթի արդյունքներ
    • հրապարակված աշխատանքներ
  • կապ